My big idea is a very, very small idea that can unlock billions of big ideas that are at the moment dormant inside us. And my little idea that will do that is sleep.
Իմ մեծ գաղափարը, որն իրականում շատ շատ փոքր միտք է, որը կարող է ճանապարհ հարթել միլիարդավոր մեծ գաղափարների համար, որոնք այս պահին քնած են մեր մեջ: Եվ իմ փոքր գաղափարը` քունն է:
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություններ)
This is a room of type A women. This is a room of sleep-deprived women. And I learned the hard way the value of sleep. Two-and-a-half years ago, I fainted from exhaustion. I hit my head on my desk. I broke my cheekbone, I got five stitches on my right eye. And I began the journey of rediscovering the value of sleep. And in the course of that, I studied, I met with medical doctors, scientists, and I'm here to tell you that the way to a more productive, more inspired, more joyful life is getting enough sleep.
Սա նպատակասլաց կանանցով լի սենյակ է: Այս սենյակում քնի պակասով տառապող կանայք կան: Ես իմ ծանր փորձի հետևանքով եմ զգացել քնի գինը: Երկուսուկես տարի առաջ ես ուշաթափվեցի ուժասպառությունից: Գլուխս հարվածեցի սեղանիս, այտոսկրս կոտրեցի, աջ աչքիս վրա հինգ կար դրեցին: Եվ ես սկսեցի քնի գինը վերաբացահայտելու իմ ճահապարը: Եվ այդ ընթացքում, ես շատ բան իմացա: Ես հանդիպեցի բժիշկների, գիտնականների և հիմա ցանկանում եմ ձեզ պատմել, որ առավել արդյունավետ, առավել ոգեշնչված և երջանիկ կյանքի համար հարկավոր է բավարար քնել:
(Applause)
(Ծափահարություններ)
And we women are going to lead the way in this new revolution, this new feminist issue. We are literally going to sleep our way to the top -- literally --
Եվ մենք, կանայք, պետք է դառնանք այս նոր հեղափոխության, այս նոր ֆեմինիստական խնդրի առաջնորդ: Մենք բառացիորեն պատրաստվում ենք անկողնու միջոցով հասնել բարձրունքի:
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություններ)
because unfortunately, for men, sleep deprivation has become a virility symbol. I was recently having dinner with a guy who bragged that he had only gotten four hours sleep the night before. And I felt like saying to him -- but I didn't say -- I felt like saying, "You know what? if you had gotten five, this dinner would have been a lot more interesting."
Քանի որ, դժբախտաբար, տղամարդկանց համար քնի պակասը դարձել է առնականության խորհրդանիշ: Վերջերս մի տղայի հետ էի ճաշում, որը գլուխ էր գովում, որ միայն չորս ժամ է քնել նախորդ գիշեր: Քիչ էր մնում ասեի (չնայած չասեցի).. ուզում էի ասել. «Գիտե՞ս ինչ: Եթե գոնե մի հինգ ժամ քնեիր,
(Laughter)
այս ճաշը գուցե շատ ավելի հետաքրքիր լիներ»:
(Ծիծաղ)
There is now a kind of sleep deprivation one-upmanship. Especially here in Washington, if you try to make a breakfast date, and you say, "How about eight o'clock?" they're likely to tell you, "Eight o'clock is too late for me, but that's OK, I can get a game of tennis in and do a few conference calls and meet you at eight." And they think that means they are so incredibly busy and productive, but the truth is, they're not, because we, at the moment, have had brilliant leaders in business, in finance, in politics, making terrible decisions. So a high IQ does not mean that you're a good leader, because the essence of leadership is being able to see the iceberg before it hits the Titanic.
Սա քնի պակասի մի նոր տեսակ է` սեփական առավելությունը ցուցադրելու համար: Հատկապես այստեղ, Վաշինգտոնում, եթե որևէ մեկի հրավիրել նախաճաշի, և ասել. «Հանդիպենք ժամը 8-ի՞ն»: Ամենայն հավանականությամբ ձեզ կպատասխանեն. «8-ը արդեն ուշոտ է, բայց ոչինչ, ես կհասցնեմ մի ռաունդ թենիս խաղալ, մի երկու կոնֆերանս-զանգեր կանեմ և 8-ին կտեսնվենք»: Եվ նրանք կարծում են, որ դա նշանակում է, որ նրանք այդպիսի չտեսնված զբաղված և արդյունավետ են, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ հիմա, մեր փայլուն ղեկավարները բիզնեսում, քաղաքականության մեջ, ֆինանսական ոլորտում, սարսափելի որոշումներ են կայացնում: Այնպես որ բարձր I.Q.-ն, չի նշանակում, որ դուք լավ առաջնորդ եք, քանի որ առաջնորդության իմաստը նրանում է, որպեսզի հասցնել տեսնել այսբերգը, մինչև այն բախվի Տիտանիկի հետ:
(Laughter)
Իսկ մեր Տիտանիկների հետ չափից շատ
And we've had far too many icebergs hitting our Titanics. In fact, I have a feeling that if Lehman Brothers was Lehman Brothers and Sisters, they might still be around.
այսբերգ է բախվել: Ինձ մոտ այնպիսի զգացում է, որ եթե Լեման եղբայրների բանկը կառավարեին Լեման եղբայրները և քույրերը, այն կարող էր դեռևս մնալ ջրի երեսին:
(Laughter)
(Ծափահարություններ)
(Applause)
Այն ժամանակ, երբ բոլոր եղբայրները
While all the brothers were busy just being hyper-connected 24/7, maybe a sister would have noticed the iceberg, because she would have woken up from a seven-and-a-half- or eight-hour sleep, and have been able to see the big picture.
զբաղված էին օրական 24 ժամ, շաբաթական 7 օր աշխատելով, քույրը, հավանաբար, կնկատեր այսբերգը, քանի որ նա կարթնանար 7,5 կամ 8 ժամվա քնից, և կհասցներ տեսնել ամբողջական պատկերը:
So as we are facing all the multiple crises in our world at the moment, what is good for us on a personal level, what's going to bring more joy, gratitude, effectiveness in our lives and be the best for our own careers, is also what is best for the world. So I urge you to shut your eyes, and discover the great ideas that lie inside us; to shut your engines and discover the power of sleep.
Այժմ մեզ բաժին են ընկել բազմաթիվ ճգնաժամներ ողջ աշխարհով մեկ: Այն, ինչը որ մեր անձականի համար օգտակար է, ինչը ավելի շատ ուրախություն, երախտագիտություն, արդյունավետություն կբերի մեր կյանք, կօգնի մեր կարիերային, նաև օգուտ կբերի ողջ աշխարհին: Այնպես որ ես կոչ եմ անում ձեզ փակել աչքերը և բացահայտել այն մեծ գաղափարները, որոնք թաքնված են մեր մեջ: Անջատեք շարժիչները և ձեզ համար բացահայտեք քնի ուժը:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)