When ultraviolet sunlight hits our skin, it affects each of us a little differently. Depending on skin color, it will take only minutes of exposure to turn one person beetroot-pink, while another requires hours to experience the slightest change. So what's to account for that difference and how did our skin come to take on so many different hues to begin with?
Մեր մաշկին բախվելիս ուլտրամանուշակագույն ճառագայթները մեզանից յուրաքանչյուրի վրա տարբեր ազդեցություն են ունենում: Կախված մաշկի գույնից՝ մեկը կարող է մի քանի րոպեում կարմրել մեկ ուրիշի դեպքում էլ ժամեր կպահանջվեն ամենաաննշան փոփոխության համար: Այսպիսով, ո՞րն է այս տարբերությունների պատճառը, և ինչպե՞ս է մեր մաշկը ընդունում այսքան տարբեր երանգներ:
Whatever the color, our skin tells an epic tale of human intrepidness and adaptability, revealing its variance to be a function of biology. It all centers around melanin, the pigment that gives skin and hair its color. This ingredient comes from skin cells called melanocytes and takes two basic forms. There's eumelanin, which gives rise to a range of brown skin tones, as well as black, brown, and blond hair, and pheomelanin, which causes the reddish browns of freckles and red hair. But humans weren't always like this. Our varying skin tones were formed by an evolutionary process driven by the Sun. In began some 50,000 years ago when our ancestors migrated north from Africa and into Europe and Asia.
Անկախ գույնից,մեր մաշկը պատմում է մի ավանդություն մարդկային խիզախության և հարմարվելու կարողության մասին՝ բացահայտելով դրա՝ կենսաբանական երևույթ լինելու տարբերակը: Այս ամենի հիմքում մելանինն է, մի գունանյութ, որը մաշկին և մազերին գույն է հաղորդում: Այս տարրը գոյանում է մաշկի բջիջներում առկա. այսպես կոչված, մելանոցիտներից և հանդիպում է երկու հիմնական ձևով: Մեկը էումելանինն է, որը մաշկին դարչնագույն, սև, մոխրագույն և բաց երանգներ է հաղորդում, իսկ ֆեոմելանինը առաջացնում է կարմրավուն պեպեններ և կարմիր մազեր: Սակայն մարդիկ միշտ չէ, որ այդպիսին են եղել: Մեր մաշկի տարբեր երանգները ձևավորվել են էվոլյուցիոն գործընթացի արդյունքում՝ արևի ազդեցությամբ: Այս ամենը սկսվել է 50․000 տարի առաջ, երբ մեր նախնիները Աֆրիկայից գաղթեցին դեպի հյուսիս՝ Եվրոպա և Ասիա:
These ancient humans lived between the Equator and the Tropic of Capricorn, a region saturated by the Sun's UV-carrying rays. When skin is exposed to UV for long periods of time, the UV light damages the DNA within our cells, and skin starts to burn. If that damage is severe enough, the cells mutations can lead to melanoma, a deadly cancer that forms in the skin's melanocytes.
Այս նախամարդիկ ապրում էին Հասարակածի և Այծեղջյուրի արևադարձի միջև՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներով հագեցած տարածաշրջանում։ Երբ մաշկը երկար ժամանակ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը,այդ լույսը վնասում է մեր բջիջների մեջ առկա ԴՆԹ-ն և մաշկն սկսում է այրվել։ Եթե այդ վնասը մեծ է, բջիջների փոփոխությունները կարող են հանգեցնել մելանոմայի՝ մահացու քաղցկեղի, որը ձևավորվում է մաշկի մելանոիդների մեջ։
Sunscreen as we know it today didn't exist 50,000 years ago. So how did our ancestors cope with this onslaught of UV? The key to survival lay in their own personal sunscreen manufactured beneath the skin: melanin.
Մեզ հայտնի արևապաշտպան վահանակը 50․000 տարի առաջ գոյություն չի ունեցել։ Ուրեմն, ինչպե՞ս էին մեր նախնիները հաղթահարում այս ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությունը։ Կենդանի մնալու բանալին սեփական մաշկի տակ արտադրված արևապաշտպան նյութը՝ մելանինն է։
The type and amount of melanin in your skin determines whether you'll be more or less protected from the sun. This comes down to the skin's response as sunlight strikes it. When it's exposed to UV light, that triggers special light-sensitive receptors called rhodopsin, which stimulate the production of melanin to shield cells from damage. For light-skin people, that extra melanin darkens their skin and produces a tan.
Ձեր մաշկի մեջ մելանինի տեսակով և քանակով է պայմանավորված, թե որքանով եք պաշտպանված արևից։ Դա գալիս է մաշկի հակազդեցությունից, քանի որ արևի ճառագայթը բախվում է մաշկին: Երբ մաշկը ենթարկվում է արևի ուլտրամանուշակագույն լույսի ներգործությանը, այն գործի է դնում հատուկ լուսային զգայուն ընկալիչները, այսպես կոչված ռոդոպսինը, որը խթանում է մելանինի արտադրությունը և բջիջները պաշտպանում վնասվելուց։ Բաց մաշկ ունեցող մարդկանց դեպքում լրացուցիչ մելանինը մգեցնում է մաշկը և
Over the course of generations, humans living at the Sun-saturated latitudes in Africa adapted to have a higher melanin production threshold and more eumelanin, giving skin a darker tone. This built-in sun shield helped protect them from melanoma, likely making them evolutionarily fitter and capable of passing this useful trait on to new generations.
առաջացնում արևայրուք։ Սերնդեսերունդ Աֆրիկայի՝ արևով հագեցած լայնություններում ապրող մարդիկ հարմարվել են մելանինի ավելի բարձր արտադրությանը և ավելի շատ էումելանինի առկայությանը, որը մաշկին հաղորդում է ավելի մուգ երանգ։ Այս ներկառուցված արևապաշտպան վահանը օգնում է նրանց՝ պաշտպանվել մելանոմայից, ըստ երևույթին, նրանց դարձնելով էվոլյուցիոն տեսանկյունից կայուն և ընդունակ՝ այս օգտակար հատկությունը նոր սերունդներին փոխանցելու առումով։
But soon, some of our Sun-adapted ancestors migrated northward out of the tropical zone, spreading far and wide across the Earth. The further north they traveled, the less direct sunshine they saw. This was a problem because although UV light can damage skin, it also has an important parallel benefit. UV helps our bodies produce vitamin D, an ingredient that strengthens bones and lets us absorb vital minerals, like calcium, iron, magnesium, phosphate, and zinc. Without it, humans experience serious fatigue and weakened bones that can cause a condition known as rickets.
Սակայն շուտով, արևին հարմարված մեր նախնիներից ոմանք արևադարձային գոտուց տեղափոխվեցին հյուսիս՝ տարածվելով աշխարհով մեկ: Որքան ավելի հյուսիս էին բարձրանում, այնքան ավելի քիչ էին արևի ուղիղ ճառագայթները։ Սա խնդիր էր, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները թեպետ կարող են վնասել մաշկը, բայց միաժամանակ ունեն կարևոր օգտակար հատկություն: Ուլտրամանուշակագույն ճառագայթները օգնում են մեր մարմիններին՝ արտադրել վիտամին D՝ տարր, որը ամրացնում է ոսկորները և թույլ տալիս մեզ՝ կլանել կենսական հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալցիումը, երկաթը, մագնեզիումը, ֆոսֆատը և ցինկը։ Առանց այդ տարրի մարդիկ լուրջ հոգնածություն են զգում և ոսկորները թուլանում են, ինչն էլ կարող է հանգեցնել ռախիտ հիվանդության:
For humans whose dark skin effectively blocked whatever sunlight there was, vitamin D deficiency would have posed a serious threat in the north. But some of them happened to produce less melanin. They were exposed to small enough amounts of light that melanoma was less likely, and their lighter skin better absorbed the UV light. So they benefited from vitamin D, developed strong bones, and survived well enough to produce healthy offspring. Over many generations of selection, skin color in those regions gradually lightened.
Վիտամին D-ի անբավարարությունը լուրջ սպառնալիք կարող է լինել հյուսիսում ապրող թուխ մարդկանց համար, որոնց մաշկը չի կլանում արևի լույսը: Սակայն եղել են նաև մելանինի քիչ արտադրության դեպքեր։ Նրանք ենթարկվում էին լույսի բավականաչափ փոքր քանակի ներգործության, ինչի պայմաններում մելանոմայի ռիսկը նվազում էր, իսկ նրանց բաց մաշկը ավելի լավ էր կլանում ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այսպիսով, նրանք օգտվեցին վիտամին D-ից, որը ամրացնում էր նրանց ոսկորներ և բավարար էր՝ առողջ սերունդ ունենալու համար: Այդ շրջաններում բնական ընտրության արդյունքում մաշկի գույնը աստիճանաբար ավելի բաց դարձավ:
As a result of our ancestor's adaptability, today the planet is full of people with a vast palette of skin colors, typically, darker eumelanin-rich skin in the hot, sunny band around the Equator, and increasingly lighter pheomelanin-rich skin shades fanning outwards as the sunshine dwindles.
Մեր նախնիների հարմարվողականության արդյունքում այսօր մոլորակը լի է մարդկանցով, որոնք ունեն մաշկի մեծ գունապնակ. սովորաբար ավելի մուգ, էումելանինով հարուստ հասարակածի ավելի տաք, արևոտ շրջաններում և համեմատաբար ավելի բաց, ֆեոմելանինով հարուստ մաշկի երանգներ՝ զով շրջաններում, քանի որ արևի ճառագայթները այնտեղ ավելի թույլ են:
Therefore, skin color is little more than an adaptive trait for living on a rock that orbits the Sun. It may absorb light, but it certainly does not reflect character.
Ուստի, մաշկի գույնը ավելին է, քան հարմարվողականություն՝ արևի շուրջը պտտվող ժայռաբեկորի վրա ապրելու համար: Մաշկը կլանում է լույսը, սակայն մի բան հաստատ է՝ այն չի արտացոլում մարդու էությունը: