When my father and I started a company to 3D print human tissues and organs, some people initially thought we were a little crazy. But since then, much progress has been made, both in our lab and other labs around the world. And given this, we started getting questions like, "If you can grow human body parts, can you also grow animal products like meat and leather?"
Երբ ես և հայրս հիմնեցինք մեր ընկերությունը, որը պետք է զբաղվեր մարդու հյուսվածքների և օրգանների եռաչափ տպագրությամբ, սկզբում մարդիկ կարծում էին, որ մենք փոքր-ինչ խելքներս թռցրել ենք: Սակայն, այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել թե՛ մեր լաբորատորիայում, և թե՛ աշխարհի մյուս լաբորատորիաներում: Հաշվի առնելով այս ամենը` մեզ սկսեցին հարցեր տալ. «Եթե կարողանում եք ստեղծել մարդկային մարմնի մասեր, կարո՞ղ եք արդյոք ստեղծել նաև միս և մորթի»:
When someone first suggested this to me, quite frankly I thought they were a little crazy, but what I soon came to realize was that this is not so crazy after all. What's crazy is what we do today. I'm convinced that in 30 years, when we look back on today and on how we raise and slaughter billions of animals to make our hamburgers and our handbags, we'll see this as being wasteful and indeed crazy. Did you know that today we maintain a global herd of 60 billion animals to provide our meat, dairy, eggs and leather goods? And over the next few decades, as the world's population expands to 10 billion, this will need to nearly double to 100 billion animals.
Երբ առաջին անգամ ինձ նման առաջարկ արեցին, անկեղծ ասած, այս անգամ էլ ես մտածեցի, որ փոքր-ինչ խելքները թռցրել են, բայց շուտով գիտակցեցի, որ ի վերջո, բոլորովին էլ խելագար միտք չէ: Խելագարությունը մեր այսօրվա արածն է: Հավատացած եմ, որ 30 տարի անց, երբ հետ նայենք մեր այօրվա կյանքին և թե ինչպես ենք բուծում և սպանում միլիարդավոր կենդանիների, որպեսզի պատրաստենք մեր համբուրգերներն ու պայուսակները, կհասկանանք, թե ինչքան անիմաստ և իսկապես, խելագար գաղափար է սա: Արդյոք գիտե՞ք, որ այսօր աշխարհում բուծում են 60 միլիարդ կենդանիներ, որոնք մեզ ապահովում են մսամթեքով, կաթնամթերքով, ձվով և կաշվե իրերով: Իսկ մի քանի տասնամյակ անց, երբ աշխարհի բնակչության թիվը հասնի 10 միլիարդի, այս թիվն անհրաժեշտ կլինի կրկնապատկել` հասցնելով 100 միլիարդ կենդանու:
But maintaining this herd takes a major toll on our planet. Animals are not just raw materials. They're living beings, and already our livestock is one of the largest users of land, fresh water, and one of the biggest producers of greenhouse gases which drive climate change. On top of this, when you get so many animals so close together, it creates a breeding ground for disease and opportunities for harm and abuse. Clearly, we cannot continue on this path which puts the environment, public health, and food security at risk.
Այս քանակությամբ նախիր պահելը վատ հետևանքներ կունենա մեր մոլորակի համար: Կենդանիները պարզապես հումքի աղբյուր չեն: Նրանք կենդանի էակներ են, որոնք այսօր զգալի տարածք են զբաղեցնում մայրցամաքի վրա, սպառում ջրի պաշարները. նրանք արտադրում են ջերմոցային գազեր, որոնք էլ իրենց հերթին բերում է կլիմայի փոփոխմանը: Բացի դրանից, երբ այդքան շատ կենդանիների են պահում փոքր տարածքում, նպաստալից պայմաններ են ստեղծվում հիվանդությունների տարածման, ինչպես նաև վնասներ հասցնելու և դաժան վերաբերմունքի համար: Պարզ է, որ չենք կարող շարունակել գնալ այս ճանապարհով, որը վտանգի է ենթարկում շրջակա միջավայրը, հանրային առողջությունը և սննդի ապահովությունը:
There is another way, because essentially, animal products are just collections of tissues, and right now we breed and raise highly complex animals only to create products that are made of relatively simple tissues. What if, instead of starting with a complex and sentient animal, we started with what the tissues are made of, the basic unit of life, the cell?
Կա մեկ այլ ճանապարհ, քանի որ ըստ էության կենդանական մթերքներն իրենցից ներկայացնում են պարզապես հյուսվածքների մի խումբ, և մենք բուծում, աճեցնում ենք այս բարդ կազմությամբ արարածներին, որպեսզի արդյունքում ստանանք արտադրանք, որոնք կազմված են անհամեմատ ավելի պարզ հյուսվածքներից: Իսկ եթե բարդ և զգայունակ կենդանիներից սկսելու փոխարեն մենք սկսենք նրանից, ինչից բաղկացած են հյուսվածքնե՞րը. կյանքի տարրական միավորից` բջջից:
This is biofabrication, where cells themselves can be used to grow biological products like tissues and organs. Already in medicine, biofabrication techniques have been used to grow sophisticated body parts, like ears, windpipes, skin, blood vessels and bone, that have been successfully implanted into patients. And beyond medicine, biofabrication can be a humane, sustainable and scalable new industry.
Սա կենսամասերի հավաքում է, որը հնարավորություն է տալիս բջիջների օգնությամբ ստանալ կենսաբանական արտադրանք, օրինակ` հյուսվածքներ կամ օրգաններ: Բժշկության մեջ արդեն իսկ կիրառվում է կենսամասերի հավաքման տեխնոլոգիան, որոնց միջոցով ստանում են մարմնի բարդ մասեր, ինչպիսիք են` ականջը, շնչափողը, մաշկը, արյունատար անոթները և ոսկորը: Այս ամենը հաջողությամբ փոխպատվաստվել է հիվանդներին: Բժշկությունից զատ, Կենսամասերի հավաքման տեխնոլոգիան կարող է լինել մարդասիրական, կայուն և զարգացման մեծ հեռանկարներ ունեցող մի նոր արտադրական ճյուղ:
And we should begin by reimagining leather. I emphasize leather because it is so widely used. It is beautiful, and it has long been a part of our history. Growing leather is also technically simpler than growing other animal products like meat. It mainly uses one cell type, and it is largely two-dimensional. It is also less polarizing for consumers and regulators. Until biofabrication is better understood, it is clear that, initially at least, more people would be willing to wear novel materials than would be willing to eat novel foods, no matter how delicious. In this sense, leather is a gateway material, a beginning for the mainstream biofabrication industry. If we can succeed here, it brings our other consumer bioproducts like meat closer on the horizon.
Մենք պետք է սկսենք` վերապատկերացնելով մորթին: Մատնանշում եմ հենց մորթին, քանի որ այն լայն կիրառություն ունի: Այն գեղեցիկ է և վաղուց ի վեր մեր պատմության մի մասն է կազմում: Բացի այդ, մորթի ստանալը տեխնիկապես համեմատաբար ավելի հեշտ է, քան կենդանական այլ ապրանքատեսակները, ինչպիսին է օրինակ` միսը: Դրա համար պահաջվում է միայն մեկ բջջի տեսակ, և այն հիմնականում երկչափ տարածական է: Այն նաև սպառողների և վերահսկիչ մարմինների տեսանկյունից այնքան էլ խնդրահարույց չէ: Քանի դեռ կենսամասերի հավաքման տեխնոլոգիան բավականաչափ լավ չի ընկալվել հասարակության կողմից, բնական է, որ սկզբնական շրջանում մարդիկ առավել հակված կլինեն կրելու նորարարական նյութեր, քան ուտելու նորարարական սնունդ, որքան էլ որ այն համեղ լինի: Այդ առումով, մորթին բեկումնային նյութ կարող է հանդիսանալ և սկիզբ դնել կենսամասերի հավաքման արդյունաբերությանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել հաջողության, հաջորդ քայլը կլինի այն, որ մեր մյուս կենսաբանական ապրանքները, ինչպիսին մսամթերքն է, նույնպես կհայտնվեն հորիզոնում:
Now how do we do it? To grow leather, we begin by taking cells from an animal, through a simple biopsy. The animal could be a cow, lamb, or even something more exotic. This process does no harm, and Daisy the cow can live a happy life. We then isolate the skin cells and multiply them in a cell culture medium. This takes millions of cells and expands them into billions. And we then coax these cells to produce collagen, as they would naturally. This collagen is the stuff between cells. It's natural connective tissue. It's the extracellular matrix, but in leather, it's the main building block. And what we next do is we take the cells and their collagen and we spread them out to form sheets, and then we layer these thin sheets on top of one another, like phyllo pastry, to form thicker sheets, which we then let mature. And finally, we take this multilayered skin and through a shorter and much less chemical tanning process, we create leather. And so I'm very excited to show you, for the first time, the first batch of our cultured leather, fresh from the lab. This is real, genuine leather, without the animal sacrifice. It can have all the characteristics of leather because it is made of the same cells, and better yet, there is no hair to remove, no scars or insect's bites, and no waste. This leather can be grown in the shape of a wallet, a handbag or a car seat. It is not limited to the irregular shape of a cow or an alligator.
Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել: Մորթի ստանալու համար պետք է կենդանուց ստանանք բջիջը` պարզ բիոպսիայի միջոցով: Դա կարող է լինել կով, գառ կամ առավել էկզոտիկ մեկ այլ կենդանի: Այս պրոցեսը վնաս չի հասցնում, և Դեյզի անունով կովը կարող է շարունակել երջանիկ ապրել: Ապա առանձնացնում ենք մաշկի բջիջները և բազմացնում դրանք բջջի աճեցման միջավայրում: Միլիոնավոր բջիջները դառնում են միլիարդավոր: Այնուհետև օգնում ենք, որպեսզի այս բջիջները սկսեն արտադրել կոլագեն, ինչպես դա տեղի կունենար բնական միջավայրում: Կոլագենը բջիջների արանքում եղած նյութն է: Այն բնական շարակցական հյուսվածք է: Կոլագենը միջբջջային զանգվածն է, որը կաշվի դեպքում հանդիսանում է որպես հիմնական կառուցվածքային նյութ: Այնուհետև, վերցնում ենք բջիջներն իրենց կոլագենի հետ միասին և փռում ենք թերթի տեսքով, որից հետո այս շերտերը շարում ենք մեկը մյուսի վրա` բազմաշերտ թխվածքի նման, որպեսզի ստանանք ավելի հաստ թերթիկներ, և թողնում ենք, որպեսզի հասունանա: Եվ ահա վերջում վերցնում ենք այս բազմաշերտ մաշկը և շատ ավելի քիչ ժամանակ և քիմիական մշակում պահանջող գործընթացի արդյունքում ստանում ենք մորթի: Եվ հիմա, շատ հուզված եմ, քանի որ առաջին անգամ ցուցադրում եմ մեր կողմից ստեղծված և մշակված կաշվի առաջին նմուշները, որոնք հենց նոր ենք ստացել լաբորատորիայից: Սա իսկական, մաքուր կաշի է, որի համար որևէ կենդանի չի զոհաբերվել: Այն կարող է ունենալ կաշվի բոլոր հատկանիշները, քանի որ ստեղծված է նույն բջիջներից, և դեռ ավելին, կարիք չկա մազեր հեռացնել, բացակայում են սպիների կամ միջատների խայթոցների հետքերը, և չկա թափոն: Այս կաշին կարելի է աճեցնել դրամապանակի, պայուսակի կամ ավտոմեքենայի նստատեղի չափսերով: Այն սահմանափակված չէ կովի կամ կոկորդիլոսի անկանոն չափսերով:
And because we make this material, we grow this leather from the ground up, we can control its properties in very interesting ways. This piece of leather is a mere seven tissue layers thick, and as you can see, it is nearly transparent. And this leather is 21 layers thick and quite opaque. You don't have that kind of fine control with conventional leather. And we can tune this leather for other desirable qualities, like softness, breathability, durability, elasticity and even things like pattern. We can mimic nature, but in some ways also improve upon it. This type of leather can do what today's leather does, but with imagination, probably much more.
Եվ քանի որ մենք ենք ստանում այս նյութը և ստանում ենք այն հենց հիմքից, մենք կարող ենք ստանալ զանազան հետաքրքիր տարբերակներ: Կաշվի այս կտորը ունի ընդամենը 7 հյուսվածքային շերտ, և ինչպես կարող եք տեսնել, այն գրեթե թափանցիկ է: Իսկ այս մյուս կտորն ունի 21 շերտ և բոլորովին թափանցիկ չէ: Հնարավոր չէ ունենալ այսպիսի կատարյալ վերահսկողություն կաշվի ավանդական արտադրության պայմաններում: Ըստ մեր ցանկության, այս կաշին կարող է ունենալ նաև այլ հատկանիշներ, օրինակ` փափկություն, օդաթափանցություն, դիմացկունություն, էլաստիկություն կամ նույնիսկ` նախշեր: Կարող ենք կրկնօրինակել բնությանը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կատարելագործել: Այս տիպի կաշին կարելի է օգտագործել այն նույն նպատակներով, որով օգտագործվում է այսօր սովորական կաշին, իսկ որոշակի երևակայության դեպքում` միգուցե այն կարող է անել շատ ավելին:
What could the future of animal products look like? It need not look like this, which is actually the state of the art today. Rather, it could be much more like this. Already, we have been manufacturing with cell cultures for thousands of years, beginning with products like wine, beer and yogurt. And speaking of food, our cultured food has evolved, and today we prepare cultured food in beautiful, sterile facilities like this. A brewery is essentially a bioreactor. It is where cell culture takes place. Imagine that in this facility, instead of brewing beer, we were brewing leather or meat. Imagine touring this facility, learning about how the leather or meat is cultured, seeing the process from beginning to end, and even trying some. It's clean, open and educational, and this is in contrast to the hidden, guarded and remote factories where leather and meat is produced today. Perhaps biofabrication is a natural evolution of manufacturing for mankind. It's environmentally responsible, efficient and humane. It allows us to be creative. We can design new materials, new products, and new facilities. We need to move past just killing animals as a resource to something more civilized and evolved. Perhaps we are ready for something literally and figuratively more cultured.
Ինչպիսի՞ն կարող է լինել կենդանական ապրանքների ապագան: Պետք չէ, որ այն լինի այսպիսին, որը մեր այսօրվա իրականությունն է: Այն կարող է լինել այսպիսին: Մենք արդեն իսկ հազարամյակներ ի վեր արտադրում ենք բջիջների աճեցմամբ ստացված ապրանքներ, ինչպիսիք են գինին, գարեջուրը և յոգուրտը: Եթե խոսելու լինենք սննդի մասին, կուլտիվացված սննդատեսակները զարգացել են, և այսօր մենք պատրաստում ենք կուլտիվացված սնունդ գեղեցիկ, ստերիլ տարածքներում, ինչպիսին սա է: Գարեջրի գործարանն ըստ էության բիոռեակտոր է: Հենց այստեղ է տեղի ունենում կուլտիվացումը: Պատկերացրեք, եթե այս տարածքում գարեջուր պատրաստելու փոխարեն կաշի պատրաստեինք կամ միս: Պատկերացրեք այս տարածքում շրջայց կատարելը` ծանոթանալով կաշվի կամ մսի կուլտիվացման պրոցեսին սկզբից մինչև վերջ, կամ նույնիսկ փորձելով դրանք: Այն մաքուր է, բաց և ուսուցողական, որը թաքցված, հեռավոր վայրերում տեղակայված և հսկվող տարածքների ճիշտ հակառակն է, այն տարածքների, որտեղ այսօր արտադրվում է կաշին և միսը: Թերևս, կենսամասերի հավաքման տեխնոլոգիան մարդկության համար արտադրության բնական էվոլյուցիայի արդյունքէ: Այն շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, արդյունավետ և մարդասիրական վերաբերմունք է: Այն մեզ օգնում է ստեղծարար լինել: Կարող ենք ստանալ նոր նյութեր, ապրանքատեսակներ և նոր շինություններ: Մենք պետք է քայլ առաջ կատարենք` կենդանիներին որպես ռեսուրս օգտագործելուց և սպանելուց անցնելով ավելի զարգացած և քաղաքակիրթ տարբերակի: Թերևս արդեն պատրաստ ենք կուլտուրային ավելի մոտ կանգնել` ուղիղ և անուղղակի իմաստներով:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)