How does the news shape the way we see the world? Here's the world based on the way it looks -- based on landmass. And here's how news shapes what Americans see. This map -- (Applause) -- this map shows the number of seconds that American network and cable news organizations dedicated to news stories, by country, in February of 2007 -- just one year ago. Now, this was a month when North Korea agreed to dismantle its nuclear facilities. There was massive flooding in Indonesia. And in Paris, the IPCC released its study confirming man's impact on global warming. The U.S. accounted for 79 percent of total news coverage. And when we take out the U.S. and look at the remaining 21 percent, we see a lot of Iraq -- that's that big green thing there -- and little else. The combined coverage of Russia, China and India, for example, reached just one percent.
Ինչպե՞ս են նորությունները ձևավորում մեր աշխարհայացքը: Ահա երկրի իրական տեսքը ըստ ցամաքի մեծության Եվ ահա թե ինչպես են նորությունները որոշում, թե ինչ են տեսնում ամերիկացիները: Այս քարտեզը -- (Ծափահարություններ) -- Այս քարտեզը ցույց է տալիս վարկյանների քանակը, որ ամերիկյան ԶԼՄ-ները տրամադրում են նորություններին ըստ երկրների, 2007թ.-ի փետրվար ամսին` ընդամենը մի տարի առաջ: Սա այն ամիսն է, երբ Հյուսիսային Կորեան համաձայնություն հայտնեց ապամոնտաժել իր միջուկային սարքերը: Խոշոր ջրհեղեղ տեղի ունեցավ Ինդոնեզիաում: ԵՎ Փարիզում IPCC-ն հրատարակեց իր ուսումնասիրությունը, որն հաստատում էր մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա: ԱՄՆ-ին բաժին է ընկնում նորությունների ընդհանուր ծավալի 79 տոկոսը: Եվ երբ անտեսենք ԱՄՆ-ը և դիտենք մնացած 21 տոկոսը, կտեսնենք շատ նորություններ Իրաքից -- այդ մեծ կանաչը -- և համարյա ոչինչ ավելին: Օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նորությունները միասին վերցրած կազմեցին նորությունների ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսը:
When we analyzed all the news stories and removed just one story, here's how the world looked. What was that story? The death of Anna Nicole Smith. This story eclipsed every country except Iraq, and received 10 times the coverage of the IPCC report. And the cycle continues; as we all know, Britney has loomed pretty large lately.
Մենք վերլուծեցինք բոլոր նորությունները և դուրս հանեցինք միայն մեկ լուր: Եվ ահա թե ինչ տեսք ստացավ երկիրը: Եվ ի՞նչ պատմություն էր դա: Դա Աննա Նիկոլ Սմիթի մավան լուրն էր: Այդ լուրը ստվերի տակ թողեց բոլոր երկրները բացի Իրաքից: Եվ 10 անգամ ավելի լայն տարածում ստացավ քան IPCC-ի զեկույցը: Եվ ցիկլը շարունակվում է: Ինչպես բոլորս գիտենք, Բրիտնին վերջերս նորություններում շատ է երևում:
So, why don't we hear more about the world? One reason is that news networks have reduced the number of their foreign bureaus by half. Aside from one-person ABC mini-bureaus in Nairobi, New Delhi and Mumbai, there are no network news bureaus in all of Africa, India or South America -- places that are home to more than two billion people.
Լավ, իսկ ինչու՞ մենք չենք լսում լուրեր մնացած աշխարհից։ Պատճառներից մեկն այն է, որ լրատվական ընկերությունները կիսով չափ կրճատել են արտասահմանյան գրասենյակների քանակը: Բացի ABC-ի Նայրոբիում, Նոր Դելիում և Մումբայում գտնվող մի հոգուց կազմված գրասենյակներից ամբողջ Աֆրիկայում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում չկա ոչ մի լրատվական գրասենյակ սրանք այն վայրերն են, որտեղ բնակվում են ավելի քան երկու միլիարդ մարդ:
The reality is that covering Britney is cheaper. And this lack of global coverage is all the more disturbing when we see where people go for news. Local TV news looms large, and unfortunately only dedicates 12 percent of its coverage to international news.
Իրականությունն այն է, որ Բրիտնիին անդրադառնալը ավելի էժան է նստում: Եվ համաշխարհային նորությունների պակասը ավելի և ավելի մտահոգիչ է դառնում, երբ տեսնում ենք, թե ում են մարդիկ դիմում նորություններ ստանալու համար: Մեծ ծավալ է կազմում տեղական հեռուստատեսությունը և ցավոք սրտի, նյութի միայն 12 տոկոսն և տրամադրում միջազգային նորություններին
And what about the web? The most popular news sites don't do much better. Last year, Pew and the Colombia J-School analyzed the 14,000 stories that appeared on Google News' front page. And they, in fact, covered the same 24 news events. Similarly, a study in e-content showed that much of global news from U.S. news creators is recycled stories from the AP wire services and Reuters, and don't put things into a context that people can understand their connection to it.
Իսկ ի՞նչ կասենք ինտերնետի մասին: Ամենահանրահայտ նորությունների կայքերը ոչնչով չեն առանձնանում: Անցյալ տարի, Pew-ն և Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցը վերլուծեցին 14,000 լուր որոնք հայտնվել էին Google News - ի գլխավոր էջում: Եվ իրականում, անդրադարձան նույն 24 ժամյա նորությունների իրադարձություններին: Համանման ձևով, ինտերնետ նորությունների ուսումնասիրությունը ցույց տվեց,որ ամերիկյան ԶԼՄ-ների միջազգային լուրերի մեծ մասը դա AP և Reuters միջազգային գործակալությունների վերամշակված լուրերն են, որոնք չեն պարունակում այն կոնտեկստը, որպեսզի մարդիկ ընկալեն այն:
So, if you put it all together, this could help explain why today's college graduates, as well as less educated Americans, know less about the world than their counterparts did 20 years ago. And if you think it's simply because we are not interested, you would be wrong. In recent years, Americans who say they closely follow global news most of the time grew to over 50 percent.
Այսպիսով եթե հաշվի առնենք այս ամենը, սա կօգնի բացատրել, թե ինչու այսօրվա ԲՈՒՀ-երի շրջանավարտները, ինչպես նաև ավելի ցածր մակարդակի կրթություն ունեցող ամերիկացիները ավելի քիչ են տեղյակ աշխարհից քան 20 տարի առաջ նրանց նախորդողները: Իսկ եթե դուք մտածում եք, որ դա այն պատճառով է, որ մեզ դա չի հետաքրքում, դուք չարաչար սխալվում եք: Վերջին տարիներին այն ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ հետևում են միջազգային նորություններին աճել է 50 տոկոսով:
The real question: is this distorted worldview what we want for Americans in our increasingly interconnected world? I know we can do better. And can we afford not to? Thank you.
Հարցը նրանում է, թե արդյո՞ք ամերիկացիների այս աղավաղված աշխարհայացքը այն է, ինչ մենք ուզում ենք մեր ավելի և ավելի փոխկապակցված դարձող աշխարհում: Ես գիտեմ, որ մենք կարող ենք անել ավելին: Եվ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թուլ տալ դա չանելու ճոխությունը: Շնորհակալություն: