Now, I want to start with a question: When was the last time you were called "childish"? For kids like me, being called childish can be a frequent occurrence. Every time we make irrational demands, exhibit irresponsible behavior, or display any other signs of being normal American citizens, we are called childish. Which really bothers me. After all, take a look at these events: Imperialism and colonization, world wars, George W. Bush. Ask yourself, who's responsible? Adults.
Այժմ, ես ցանկանում եմ սկսել մի հարցով. Ե՞րբ են ձեզ վերջին անգամ մանկամիտ անվանել: Իմ պես երեխաների համար, մանկամիտ կոչվելը շատ հաճախ հանդիպող երևույթ է: Ամեն անգամ, երբ մենք արտասովոր խնդրանք ենք ունենում, անպատասխանատու կերպ ենք մեզ պահում, կամ մեզ պահում ենք նորմալ ամերիկացու պես, մեզ անվանում են մանկամիտ, ինչը իսկապես անհանգստացնում է ինձ: Ի վերջո, նայեք այս իրադարձություններին. իմպերիալիզմ կամ գաղութացում, համաշխարհային պատերազմներ, Ջորջ Բուշ: Հարց տվեք ձեզ. Ո՞վ է մեղավոր: Մեծահասակները:
Now, what have kids done? Well, Anne Frank touched millions with her powerful account of the Holocaust. Ruby Bridges helped to end segregation in the United States. And, most recently, Charlie Simpson helped to raise 120,000 pounds for Haiti, on his little bike. So as you can see evidenced by such examples, age has absolutely nothing to do with it. The traits the word "childish" addresses are seen so often in adults, that we should abolish this age-discriminatory word, when it comes to criticizing behavior associated with irresponsibility and irrational thinking.
Այժմ տեսնենք, թե ի՞նչ են արել երեխաները. Այսպես, Աննա Ֆրանկը հուզել է միլիոնավոր մարդկանց Հրեական Հոլոքոստի վերաբերյալ իր պատմությամբ, Ռուբի Բրիջեսն օգնել է վերացնել խտրականությունը ԱՄՆ-ում, և, բոլորովին վերջերս, Չարլի Սիմփսոնը հավաքել է 120,000 ֆունտ Հաիթիին օգնելու համար, իր փոքրիկ հեծանվի օգնությամբ: Այսպիսով, ցուցադրված օրինակները հավաստում են, որ տարիքը բացարձակապես նշանակություն չունի: Մանկամտություն բառով որակվող գծերը այնքան հաճախ են հանդիպում մեծահասակների մոտ, որ մենք պետք է հրաժարվենք տարիքային խտրականություն արտահայտող այս բառից, երբ հարցը վերաբերում է անպատասխանատու և իռացիոնալ վարվելակերպի բնութագրմանը:
(Applause)
(Ծափահարություններ)
Thank you.
Շնորհակալ եմ:
Then again, who's to say that certain types of irrational thinking aren't exactly what the world needs? Maybe you've had grand plans before, but stopped yourself, thinking, "That's impossible," or "That costs too much," or "That won't benefit me." For better or worse, we kids aren't hampered as much when it comes to thinking about reasons why not to do things. Kids can be full of inspiring aspirations and hopeful thinking, like my wish that no one went hungry, or that everything were free, a kind of utopia. How many of you still dream like that, and believe in the possibilities? Sometimes a knowledge of history and the past failures of Utopian ideals can be a burden, because you know that if everything were free, then the food stocks would become depleted and scarce and lead to chaos. On the other hand, we kids still dream about perfection. And that's a good thing, because in order to make anything a reality, you have to dream about it first.
Մյուս կողմից, ո՞վ է ասում, որ աշխարհին հարկավոր չեն իռացիոնալ մտածողության որոշակի տեսակներ: Հնարավոր է, որ դուք ունեցել եք փայլուն ծրագրեր, բայց դադարեցրել եք դրանք, մտածելով` Դա անհնար է, կամ այն չափազանց թանկ է կամ այն ինձ օգուտ չի բերի: Բարեբախտաբար թե ոչ, մենք` երեխաներս, չունենք նման բարդույթներ, որոնք առաջանում են մեր ուզածը չիրականացնելու պատճառների մասին մտածելուց: Երեխաները կարող են լի լինել ոգեշնչող նպատակներով և լավատես մտքերով, ինչպես, օրինակ, իմ ցանկությունն է, որ ոչ ոք քաղցած չմնա կամ որ ամեն ինչ լինի անվճար: Ձեզանից քանի՞սն ունի այդպիսի երազանք և հավատում է դրա հավանականությանը: Որոշ դեպքերում պատմության իմացությունը և նախկին ուտոպիստական գաղափարների ձախողումը կարող է շատ ծանր բեռ լինել, քանի որ դուք գիտեք, եթե ամեն ինչ անվճար լինի, սննդի պաշարները արագ կվերջանան կառաջանա դեֆիցիտ և քաոս: Մյուս կողմից, մենք` երեխաներս, դեռևս երազում ենք կատարելության մասին: Եվ դա լավ է, քանի որ, որպեսզի ինչ-որ բան իրականություն դառնա, դու նախապես պետք է երազես դրա մասին:
In many ways, our audacity to imagine helps push the boundaries of possibility. For instance, the Museum of Glass in Tacoma, Washington, my home state -- yoohoo, Washington!
Բոլոր դեպքերում, մեր երևակայության խիզախությունը օգնում է տեղաշարժել հնարավորության սահմանները: Օրինակ, Վաշինգտոնի Տակոմա քաղաքի ապակիների թանգարանում, իմ հայրենի նահանգը, էհե~յ Վաշինգտոն,
(Applause)
(Ծափահարություններ)
has a program called Kids Design Glass, and kids draw their own ideas for glass art. The resident artist said they got some of their best ideas from the program, because kids don't think about the limitations of how hard it can be to blow glass into certain shapes, they just think of good ideas. Now, when you think of glass, you might think of colorful Chihuly designs, or maybe Italian vases, but kids challenge glass artists to go beyond that, into the realm of brokenhearted snakes and bacon boys, who you can see has meat vision.
մի ծրագիր ունեն, որը կոչվում է «Երեխաների ապակյա դիզայնը». երեխաները պատկերում են իրենց գաղափարները ապակիների համար: Եվ այժմ թանգարանում աշխատող մասնագետներն ասում են, որ իրենց լավագույն գաղափարները քաղում են հենց այդ ծրագրից, քանի որ երեխաները չեն մտածում նրա մասին, թե ինչքան բարդ կարող է լինել ապակուն հատուկ տեսք տալը: Նրանք պարզապես մտածում են լավ գաղափարների մասին: Այժմ, երբ դուք մտածում եք ապակու մասին, դուք պետք է, որ պատկերացնեք Չիհուլիի գունավոր դիզայնը, կամ հավանաբար իտալական տարաները, բայց երեխաները ստիպում են արվեստագետներին դուրս գալ այդ սահմաններից դեպի ցավից տառապող օձերի աշխարհ կամ մսից պատրաստված տղայի աշխարհ, ուր նա ունի «մսային պատկերացումներ»:
(Laughter)
(Ծիծաղ)
Now, our inherent wisdom doesn't have to be insider's knowledge. Kids already do a lot of learning from adults, and we have a lot to share. I think that adults should start learning from kids. Now, I do most of my speaking in front of an education crowd -- teachers and students, and I like this analogy: It shouldn't be a teacher at the head of the class, telling students, "Do this, do that." The students should teach their teachers. Learning between grown-ups and kids should be reciprocal. The reality, unfortunately, is a little different, and it has a lot to do with trust, or a lack of it.
Այսպիսով, մեր բնատուր իմաստունությունը պարտադիր չէ, որ գիտնականների իմաստունության պես լինի: Երեխաներն արդեն բավական սովորել են մեծերից, և շատ բաներ ունենք կիսվելու նրանց հետ: Կարծում եմ ,մեծահասակները պետք է սկսեն սովորել երեխաներից: Ես, մեծամասամբ, ելույթ եմ ունենում կրթական միջավայրում, ուսուցիչների և ուսանողների մոտ և ինձ դա դուր է գալիս: Անպայման չէ, որ ուսուցիչը ղեկավարի դասարանը և ուսանողներին թելադրի անել այս կամ այն: Ուսանողները պետք է սովորեցնեն իրենց ուսուցչին: Մեծահասակների և երեխաների միջև ուսուցումը պետք է փոխադարձ լինի: Իրականում, դժբախտաբար, մի փոքր այլ կերպ է, և դա կապված է վստահության, կամ դրա բացակայության հետ:
Now, if you don't trust someone, you place restrictions on them, right? If I doubt my older sister's ability to pay back the 10 percent interest I established on her last loan, I'm going to withhold her ability to get more money from me, until she pays it back.
Եթե դու ինչ-որ մեկին չես վստահում, դու դնում ես սահմանափակումներ, այնպես չէ՞: Եթե ես կասկածում եմ, որ քույրս կկարողանա վերադրաձնել իմ կողմից իրեն տրված պարտքի տոկոսները, ես այլևս նրան պարտքով գումար չեմ տա, քանի դեռ նա չի մարել իր նախորդ պարտքը: (Ծիծաղ)
(Laughter)
Ի դեպ, իրական պատմություն է:
True story, by the way. Now, adults seem to have a prevalently restrictive attitude towards kids, from every "Don't do that, don't do this" in the school handbook, to restrictions on school Internet use. As history points out, regimes become oppressive when they're fearful about keeping control. And although adults may not be quite at the level of totalitarian regimes, kids have no or very little say in making the rules, when really, the attitude should be reciprocal, meaning that the adult population should learn and take into account the wishes of the younger population.
Եվ թվում է` մեծահասակներն ունեն նման գերակայող վերաբերմունք երեխաների նկատմամբ, սկսած ամեն «մի՜ արա սա» «մի՜ արա դա» դասագրքի արտահայտություններից, մինչև դպրոցում ինտերնետից օգտվելու սահմանափակումը: Ինչպես պատմությունն է ցույց տալիս, վարչակարգերը ճնշող են դառնում, երբ նրանք վախենում են կորցնել հսկողությունը: Եվ, չնայած, մեծահասակները այդքան ճնշող չեն, ինչքան տոտալիտար կարգերը, երեխաները չունեն, կամ շատ քիչ են մասնակցում կանոնների սահմանման գործընթացին, որտեղ վերաբերմունքը, իրոք, պետք է փոխադարձ լինի, այսինքն` մեծահասակները պետք է սովորեն և հաշվի առնեն երիտասարդ սերնդի
Now, what's even worse than restriction, is that adults often underestimate kids' abilities. We love challenges, but when expectations are low, trust me, we will sink to them. My own parents had anything but low expectations for me and my sister. Okay, so they didn't tell us to become doctors or lawyers or anything like that, but my dad did read to us about Aristotle and pioneer germ-fighters, when lots of other kids were hearing "The Wheels on the Bus Go Round and Round." Well, we heard that one too, but "Pioneer Germ Fighters" totally rules.
ցանկությունները: Իսկ սահմանափակումներից առավել վատ է այն, որ մեծահասակները թերագնահատում են երեխաների կարողությունները: Մենք սիրում ենք մարտահրավերներ, բայց երբ սպասումները քիչ են, հավատացեք ինձ, մենք իջնում ենք դրանց մակարդակի: Իմ ծնողների սպասումները ինձանից և իմ քույրիկից, չի կարելի ցածր անվանել: Այսպես, նրանք չեն ասել մեզ դառնալ բժիշկ կամ իրավաբան կամ նման այլ բաներ, բայց իմ հայրը մեզ համար կարդում էր Արիստոտելի և մանրէների հետ առաջին պայքարողների մասին, մինչդեռ շատ ու շատ երեխաներ լսում էին, «Ավտոբուսի անիվները պտտվում են, պտտվում»: Դե իհարկե մենք էլ ենք դա լսել, բայց «Մանրէների դեմ առաջին պայքարողները» ավելի հզոր էր:
(Laughter)
(Ծիծաղ)
I loved to write from the age of four, and when I was six, my mom bought me my own laptop equipped with Microsoft Word. Thank you, Bill Gates, and thank you, Ma. I wrote over 300 short stories on that little laptop, and I wanted to get published. Instead of just scoffing at this heresy that a kid wanted to get published, or saying wait until you're older, my parents were really supportive. Many publishers were not quite so encouraging. One large children's publisher ironically said that they didn't work with children. Children's publisher not working with children? I don't know, you're kind of alienating a large client there.
Ես սիրել եմ գրել դեռ 4 տարեկանից և երբ ես 6 տարեկան էի մայրս ինձ համար գնեց անձնական համակարգիչ Microsoft Word ծրագրով: Շնորհակալ եմ Բիլ Գեյթս և շնորհակալ եմ Մամ: Ես գրել եմ մոտ 300 փոքր պատմվածքներ այդ փոքրիկ համակարգչով, և ես ցանկացա հրատարակել դրանք: Փոխանակ ծաղրելու և «հերետիկոսություն» համարելու, որ երեխան ցանկանում է տպագրվել, կամ ասել` սպասիր մինչ կմեծանաս, իմ ծնողները իսկապես աջակցեցին ինձ: Շատ հրատարակիչներ այդքան էլ ոգևորված չէին: Մանկական մի մեծ հրատարակչություն հեգնաբար պատասխանեց, որ իրենք չեն աշխատում երեխաների հետ: Մանկական հրատարակչությունը չի աշխատում երեխաների հետ: Կարծում եմ, այդ դեպքում դուք կարևոր հաճախորդ եք կորցնում:
(Laughter)
(Ծիծաղ)
One publisher, Action Publishing, was willing to take that leap and trust me, and to listen to what I had to say. They published my first book, "Flying Fingers," you see it here. And from there on, it's gone to speaking at hundreds of schools, keynoting to thousands of educators, and finally, today, speaking to you.
Եվ ահա, մի հրատարակչություն, Action Publishing, փորձեց ընդառաջ քայլ և հավատալ ինձ, և լսել, թե ինչ եմ ես ասում: Նրանք հրատարակեցին իմ առաջին գիրքը «Թռչող մատներ», ահա այն, և այդ ժամանակից սկսած, դրա մասին սկսեցին խոսել հարյուրավոր դպրոցներում, այն կարդում էին հազարավոր դասատուներ, և վերջապես այսօր, դուք իմացաք դրա մասին:
I appreciate your attention today, because to show that you truly care, you listen. But there's a problem with this rosy picture of kids being so much better than adults. Kids grow up and become adults just like you.
Ես գնահատում եմ ձեր ուշադրությունը, քանի որ ձեր հետաքրքրվածությունը ցույց տալու համար դուք լսում եք ինձ: Բայց այստեղ մի խնդիր կա. ստացվում է այնպես, որ երեխաները շատ ավելի լավն են, քան մեծահասակները: Երեխաները մեծանում են և դառնում են ձեզ պես չափահաս:
(Laughter)
(Ծիծաղ)
Or just like you? Really? The goal is not to turn kids into your kind of adult, but rather, better adults than you have been, which may be a little challenging, considering your guys' credentials.
Ճի՞շտ է: Նպատակը երեխաներին ձեզ նման չափահաս դարձնելը չէ, այլ նրանց դարձնել ավելի լավը, քան դուք եք, ինչը կարող է մի փոքր դժվար լինել`
(Laughter)
հաշվի առնելով ձեր արժանիքները,
But the way progress happens, is because new generations and new eras grow and develop and become better than the previous ones. It's the reason we're not in the Dark Ages anymore. No matter your position or place in life, it is imperative to create opportunities for children, so that we can grow up to blow you away.
բայց զարգացումը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ նոր սերունդը և նոր դարաշրջանը զարգանում է և դառնում է նախորդից ավելի լավը: Այդ է պատճառը, որ մենք այլևս միջնադարում չենք ապրում: Եվ կարևոր չէ, թե ինչ եք դուք այս կյանքում, կարևոր է հնարավորություն ստեղծել երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան մեծանալ և առաջ անցնել ձեզանից:
(Laughter)
(Ծիծաղ)
Adults and fellow TEDsters, you need to listen and learn from kids, and trust us and expect more from us. You must lend an ear today, because we are the leaders of tomorrow, which means we're going to take care of you when you're old and senile. No, just kidding.
Մեծահասակներ և TED-ի ունկնդիրներ, դուք պետք է լսեք և սովորեք երեխաներից և վստահեք մեզ և մեծ սպասումներ ունենաք մեզանից: Դուք պետք է ունկնդրեք մեզ այսօր, քանի որ մենք ենք վաղվա առաջնորդները, ինչը նշանակում է, որ մենք ենք ձեր մասին հոգ տանելու, երբ դուք լինեք ծեր և թույլ:
(Laughter)
Չէ, իսկապես, մենք ենք լինելու հաջորդ սերունդը,
No, really, we are going to be the next generation, the ones who will bring this world forward. And in case you don't think that this really has meaning for you, remember that cloning is possible, and that involves going through childhood again, in which case you'll want to be heard, just like my generation. Now, the world needs opportunities for new leaders and new ideas. Kids need opportunities to lead and succeed. Are you ready to make the match? Because the world's problems shouldn't be the human family's heirloom.
այն, որն առաջ է տանելու աշխարհը: Եվ, եթե այս ամենը ձեզ համար կարևոր նշանակություն չունի, հիշեք, որ կլոնավորումը հնարավոր է, և այն ենթադրում է կրկին անցնել մանկության միջով, ահա այդ ժամանակ դուք կցանկանաք, որ ձեզ լսեն, իմ սերնդի պես: Այժմ աշխարհը հնարավորությունների կարիք ունի. նոր առաջնորդների և նոր գաղափարների համար: Երեխաներին անհրաժեշտ է հնարավորություն տալ առաջնորդելու և հաջողակ լինելու: Դուք պատրա՞ստ եք համագործակցության: Քանի որ համաշխարհային խնդիրները չպետք է լինեն մարդկության ժառանգությունը:
Thank you.
Շնորհակալություն
(Applause)
(Ծափահարություններ)
Thank you. Thank you.
Շնորհակալություն: Շնորհակալություն: