By the end of this year, there'll be nearly a billion people on this planet that actively use social networking sites. The one thing that all of them have in common is that they're going to die. While that might be a somewhat morbid thought, I think it has some really profound implications that are worth exploring.
Մինչև տարեվերջ այս մոլորակում ապրող մոտ միլիարդ մարդ ակտիվորեն կգործածի սոցիալական ցանցեր: Նրանք բոլորը մի ընդհանուր բան ունեն` բոլորն էլ մի օր մահանալու են: Ու չնայած դա ինչ-որ տեղ ճնշող միտք է, կարծում եմ, որ այն որոշակի բավականին խորը հետևանքներ ունի, և դրանք արժե ուսումնասիրել:
What first got me thinking about this was a blog post authored earlier this year by Derek K. Miller, who was a science and technology journalist who died of cancer. And what Miller did was have his family and friends write a post that went out shortly after he died. Here's what he wrote in starting that out. He said, "Here it is. I'm dead, and this is my last post to my blog. In advance, I asked that once my body finally shut down from the punishments of my cancer, then my family and friends publish this prepared message I wrote -- the first part of the process of turning this from an active website to an archive."
Ահա թե ինչը ստիպեց ինձ մտածել սրա մասին. սա այս տարվա սկզբում Դերեկ Միլլերի կողմից արված բլոգի գրառումն է. նա գիտության և տեխնոլոգիաների գծով լրագրող էր, ով մահացավ քաղցկեղից: Նա իր ընտանիքին և ընկերներին ասել էր, որ այդպիսի գրառում անեն, և հրապարակեն իր մահվանից հետո: Ահա թե ինչ էր նա գրել. «Ահա, ես մահացել եմ, և սա իմ բլոգի վերջին գրառումն է: Ես նախապես խնդրել էի, որ երբ իմ մարմինը վերջնականապես մահանա քաղցկեղի պատիժներից, իմ ընտանիքը և ընկերները հրապարակեն իմ գրած այս հաղորդագրությունը, և այս ակտիվ վեբ կայքը արխիվ դարձնեն»:
Now, while as a journalist, Miller's archive may have been better written and more carefully curated than most, the fact of the matter is that all of us today are creating an archive that's something completely different than anything that's been created by any previous generation.
Քանի որ Միլլերը լրագրող էր, նրա արխիվը հավանաբար լավ էր գրված և առավել զգուշորեն համակարգված, սակայն փաստացիորեն, մեզանից բոլորը ստեղծում են մի արխիվ, որը լիովին տարբեր է այն բաներից, որ երբևէ ստեղծվել է, նախկին որևէ սերնդի կողմից:
Consider a few stats for a moment. Right now there are 48 hours of video being uploaded to YouTube every single minute. There are 200 million Tweets being posted every day. And the average Facebook user is creating 90 pieces of content each month. So when you think about your parents or your grandparents, at best they may have created some photos or home videos, or a diary that lives in a box somewhere. But today we're all creating this incredibly rich digital archive that's going to live in the cloud indefinitely, years after we're gone. And I think that's going to create some incredibly intriguing opportunities for technologists.
Մի պահ անցնենք վիճակագրության: Ներկայումս, յուրաքանչյուր րոպեի ընթացքում YouTube են վերբեռնվում 48 ժամ տևողությամբ տեսագրություններ: Յուրաքանչյուր օր 200 միլիոն թվիթեր են գրվում: Միջին Ֆեյսբուք օգտագործողը ամսական 90 կտոր պարունակություն է ստեղծում: Այսպես, երբ մտածեք ձեր ծնողների և նրանց ծնողների մասին, լավագույն դեպքում նրանք ստեղծած կլինեն որոշ լուսանկարներ և տնային տեսագրություններ, կամ մի օրագիր որն ինչ-որ մի տուփում դրված է: Իսկ այսօր մենք բոլորս ստեղծում ենք այսպիսի մի հրաշալի հարուստ թվային արխիվ, որը հավերժ կմնա «ամպում», մեր մահվանից բազմաթիվ տարիներ անց: Կարծում եմ, որ տեխնոլոգների համար սա ստեղծելու է որոշ անհավանականորեն հետաքրքիր հնարավորություններ:
Now to be clear, I'm a journalist and not a technologist, so what I'd like to do briefly is paint a picture of what the present and the future are going to look like. Now we're already seeing some services that are designed to let us decide what happens to our online profile and our social media accounts after we die. One of them actually, fittingly enough, found me when I checked into a deli at a restaurant in New York on foursquare.
Պարզ դարձնելու համար նշեմ, որ ես լրագրող եմ և ոչ տեխնոլոգ, և հիմա ես ցանկանում եմ մի պատկեր ուրվագծել, թե ինչպիսին են լինելու ներկան և ապագան: Այժմ մենք արդեն որոշ ծառայություններ գիտենք, որոնք ստեղծված են օգնելու մեզ որոշել, թե ինչ կլինի մեր առցանց պրոֆիլների և սոցիալական մեդիայի հաշիվների հետ մեր մահվանից հետո: Դրանցից մեկը, բավականին տեղին ինձ գտավ երբ ես նշում էի Foursquare-ում, որ գտնվում եմ Նյու Յորքի մի ռեստորանում:
(Recording) Adam Ostrow: Hello. Death: Adam? AO: Yeah. Death: Death can catch you anywhere, anytime, even at the Organic. AO: Who is this? Death: Go to ifidie.net before it's too late.
(Ձայնագրություն) Ադամ Օսթրոու` Բարև: Մահ` Ադա՞մ: ԱՕ` Այո: Մահ` մահը կարող է գտնել քեզ ամենուր, ամեն ժամ... նույնիսկ օրգանական սննդի մոտ: ԱՕ` Ո՞վ է խոսում: Մահ` հավաքիր idifie.net քանի դեռ շատ ուշ չէ:
(Laughter)
(Ծիծաղ)
Adam Ostrow: Kind of creepy, right? So what that service does, quite simply, is let you create a message or a video that can be posted to Facebook after you die. Another service right now is called 1,000 Memories. And what this lets you do is create an online tribute to your loved ones, complete with photos and videos and stories that they can post after you die. But what I think comes next is far more interesting.
ԱՕ` Մի քիչ սարսռեցնող է, չէ՞: Այդ ծառայությունն ուղղակի թույլ է տալիս ստեղծել հաղորդագրություն կամ տեսագրություն, որը կարող է տեղադրվել ձեր Ֆեյսբուքի էջում, ձեր մահվանից հետո: Մեկ այլ ծառայություն էլ կա, կոչվում է 1000 Հիշողություններ: Այն թույլ է տալիս ձեր սիրելիների համար ստեղծել առցանց տուրք մատուցելու վայր, համալրված տեսագրություններով, լուսանկարներով և պատմություններով, որոնք կարող են տեղադրվել ձեր մահվանից հետո: Սակայն ապագայում տեղի ունենալիք բաները ինձ ավելի հետաքրքիր են թվում:
Now a lot of you are probably familiar with Deb Roy who, back in March, demonstrated how he was able to analyze more than 90,000 hours of home video. I think as machines' ability to understand human language and process vast amounts of data continues to improve, it's going to become possible to analyze an entire life's worth of content -- the Tweets, the photos, the videos, the blog posts -- that we're producing in such massive numbers. And I think as that happens, it's going to become possible for our digital personas to continue to interact in the real world long after we're gone thanks to the vastness of the amount of content we're creating and technology's ability to make sense of it all.
Ձեզանից շատերը հավանաբար ծանոթ են Դեբ Ռոյին, ով, դեռևս մարտ ամսին ցուցադրեց, որ կարողացել էր վերլուծել ավելի քան 90.000 ժամ տնային տեսագրություններ: Այնքանով որքանով, որ մեքենաների հնարավորությունը հասկանալ մարդկային լեզուն և մշակել տվյալների մեծ ծավալներ շարունակում է բարելավվել, հնարավոր է դառնալու վերլուծել մի ամբողջ կյանք տևողությամբ պարունակություն, թվիթեր, լուսանկարներ, տեսագրություններ, բլոգի գրառումներ... որ մենք ստեղծում ենք այդպիսի մեծ քանակներով: Ես մտածում եմ, որ որոշ ժամանակ հետո մեր թվային անձնավորությունները կարողանալու են շարունակել հաղորդակցվել իրական աշխարհի հետ մեր մահվանից շատ անց շնորհիվ այն ամբողջ պարունակության, որ մենք ստեղծում ենք, և շնորհիվ տեխնոլոգիաների` դրա իմաստավորելու հնարավորության:
Now we're already starting to see some experiments here. One service called My Next Tweet analyzes your entire Twitter stream, everything you've posted onto Twitter, to make some predictions as to what you might say next. Well right now, as you can see, the results can be somewhat comical. You can imagine what something like this might look like five, 10 or 20 years from now as our technical capabilities improve. Taking it a step further, MIT's media lab is working on robots that can interact more like humans. But what if those robots were able to interact based on the unique characteristics of a specific person based on the hundreds of thousands of pieces of content that person produces in their lifetime?
Այժմ մենք որոշ փորձեր տեսնում ենք: Մի ծառայություն կոչվում է «Իմ հաջորդ թվիթը», այն վերլուծում է ձեր բոլոր գրառումները Թվիթերում, այն ամենն ինչ դուք գրել եք, որպեսզի որոշ կանխատեսումներ անի, թե ինչ կասեք հաջորդ գրառմանը: Այս պահին, ինչպես տեսնում եք, արդյունքները կարող են երգիծական լինել: Կարող եք պատկերացնել, թե ինչ տեսք կունենա այսպիսի մի բանը հինգ, տասը, քսան տարի հետո մեր տեխնիկական ունակությունների բարելավմանը համընթաց: Քայլ առաջ կատարելով, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանի մեդիա լաբը աշխատում է այնպիսի ռոբոտների վրա, որոնք կարող են հաղորդակցվել ինչպես մարդիկ: Սակայն ի՞նչ եթե այդ ռոբոտները կարող են հաղորդակցվել հիմնված որոշակի մարդու եզակի հատկանիշների վրա, որոնք հիմնված են այն հարյուր հազարավոր կտորներից բաղկացած պարունակության վրա, որը մարդը ստեղծում է իր կյանքի ընթացքում:
Finally, think back to this famous scene from election night 2008 back in the United States, where CNN beamed a live hologram of hip hop artist will.i.am into their studio for an interview with Anderson Cooper. What if we were able to use that same type of technology to beam a representation of our loved ones into our living rooms -- interacting in a very lifelike way based on all the content they created while they were alive? I think that's going to become completely possible as the amount of data we're producing and technology's ability to understand it both expand exponentially. Now in closing, I think what we all need to be thinking about is if we want that to become our reality -- and if so, what it means for a definition of life and everything that comes after it. Thank you very much.
Վերջապես, վերադառնանք այս հայտնի տեսարանին, որը 2008-ի ընտրությունների գիշերն էր, ԱՄՆ-ում, երբ CNN-ը հիփ-հոփ երաժիշտ will.i.am-ի հոլոգրամը ցուցադրեց իրենց ստուդիայում, Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցի համար: Իսկ ի՞նչ, եթե մենք կարողանայինք օգտագործել նմանատիպ տեխնոլոգիա մեր սիրելիների ներկայությունը պրոյեկտելով մեր հյուրասենյակներում, որոնք իրականին բավականին նման կերպով հաղորդակցվեն հիմնված այն ամբողջ պարունակության վրա, որ նրանք ստեղծել են իրենց կյանքի ընթացքում: Կարծում եմ, որ սա լիովին հնարավոր է դառնալու քանի որ և մեր կողմից օգտագործվող տվյալների ծավալները և տեխնոլոգիաների հնարավորությունը դրանք հասկանալ, արագընթաց կերպով ընդլայնվում են: Այժմ, փակելով, ասեմ թե ինչի մասին մենք բոլորս պետք է մտածենք. արդյո՞ք մենք ցանկանում ենք որ սա դառնա մեր իրականությունը, և եթե այդպես, ապա ի՞նչ է դա նշանակում կյանքի սահմանման և դրա հետ կապված ամեն ինչի համար: Շատ շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)