I've spent the last decade subjecting myself to pain and humiliation, hopefully for a good cause, which is self-improvement. And I've done this in three parts. So first I started with the mind. And I decided to try to get smarter by reading the entire Encyclopedia Britannica from A to Z -- or, more precisely, from "a-ak" to "Zywiec." And here's a little image of that. And this was an amazing year. It was really a fascinating journey. It was painful at times, especially for those around me. My wife started to fine me one dollar for every irrelevant fact I inserted into conversation. So it had its downsides.
Վերջին 10 տարվա ընթացքում ինձ ինքնակամ ենթարկել եմ ցավի, տառապանքի և այդ ամենը, հուսով եմ,հանուն լավ նպատակի` հանուն ինքնահաստատման: Եվ դա արել եմ 3 փուլով: Սկսեցի մտքի կատարելագործումից: Ուրեմն, սկզբում որոշեցի ընդլայնել մտահորիզոնս՝ կարդալով Բրիտանիկայի բոլոր հատորները՝ սկզբից մինչև վերջ, ավելի կոնկրետ՝ "a-ak"-ից մինչև "Zywiec": Ահա մի նկար այդ շրջանից: Դա հոյակապ տարի էր, իրոք, մի զարմանահրաշ ճամփորդություն: Բայց երբեմն դա մտահոգիչ էր դառնում, հատկապես ինձ շրջապատողների համար: Կինս ինձ նույնիսկ սկսեց տուգանել մեկ դոլլար՝ խոսակցության մեջ օգտագործած ամեն մի անտեղի մեջբերման համար: Այսինքն՝ դա իր վատ կողմերն էլ ուներ:
But after that, I decided to work on the spirit. As I mentioned last year, I grew up with no religion at all. I'm Jewish, but I'm Jewish in the same way the Olive Garden is Italian. (Laughter) Not really. But I decided to learn about the Bible and my heritage by actually diving in and trying to live it and immerse myself in it. So I decided to follow all the rules of the Bible. And from the Ten Commandments to growing my beard -- because Leviticus says you cannot shave. So this is what I looked like by the end. Thank you for that reaction. (Laughter) I look a little like Moses, or Ted Kaczynski. I got both of them. So there was the topiary there. And there's the sheep.
Հաջորդ փուլում սկսեցի հարստացնել հոգիս: Անցյալ տարի արդեն նշել եմ, որ ես մեծացել եմ անկրոն միջավայրում: Ես հրեա եմ, բայց այնքանով, որքանով <<Ձիթենյաց պարտեզն>> իտալական ռեստորան է: Ծիծաղ: Իրականում այդքան էլ այդպես չէ: Բայց ես որոշեցի ուսումնասիրել Աստվածաշունչնու այն, ինչ կար արյանս մեջ՝ փորձելով ապրել այդ ամենն ու խորանալ դրանում: Դե, որոշեցի հետևել Աստվածաշնչի բոլոր կանոններին. 10 պատվիրաններից մինչև մորուք աճեցնելը քանի որ Ղևտացիների գիրքն ասում է, որ սափրվել չի կարելի: Վերջում այս տեսքն ունեի: Շնորհակալություն արձագանքի համար: Ծիծաղ: Մի քիչ Մովսեսին էի նման, կամ Թեդ Կաչինսկուն: Երկուսին էլ անցա: Ահա, տեսեք, կարծես անմշակ ծառ լինեմ: Այս մեկում էլ՝ ոչխար:
Now the final part of the trilogy was I wanted to focus on the body and try to be the healthiest person I could be, the healthiest person alive. So that's what I've been doing the last couple of years. And I just finished a couple of months ago. And I have to say, thank God. Because living so healthily was killing me. (Laughter) It was so overwhelming, because the amount of things you have to do, it's just mind-boggling. I was listening to all the experts and talking to sort of a board of medical advisers. And they were telling me all the things I had to do. I had to eat right, exercise, meditate, pet dogs, because that lowers the blood pressure. I wrote the book on a treadmill, and it took me about a thousand miles to write the book. I had to put on sunscreen. This was no small feat, because if you listen to dermatologists, they say that you should have a shot glass full of sunscreen. And you have to reapply it every two to four hours. So I think half of my book advance went into sunscreen. I was like a glazed doughnut for most of the year. There was the washing of hands. I had to do that properly. And my immunologist told me that I should also wipe down all of the remote controls and iPhones in my house, because those are just orgies of germs. So that took a lot of time.
Եվ ահա, երրորդ փուլում ես կենտրոնացա մարմնի վրա ու որոշել էի դառնալ աշխարհի ամենաառողջ մարդը: ամենաառողջ մարդը: Անցյալ երկու տարիների ընթացքում հենց դրանով եմ զբաղվել, նոր եմ վերջացրել, մի քանի ամիս առաջ: Հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ այդ ամենն ավարտվեց, թե չէ այդ առողջ ապրելակերպն ինձ սպանում էր: Ծիծաղ: Ամեն ինչ այնքան հոգնեցուցիչ էր, որ նույնիսկ ուղեղս արգելակվում էր: Ես ուշադրությամբ հետևում էի մասնագետների բոլոր ասածներին, զրուցում էի բժիշկ-խորհրդատուների հետ, նրանք էլ ինձ ասում էին, թե ինչ պետք է անեի: Պետք է ճիշտ սնվեի, մարզվեի, մեդիտացիա անեի,ընտանի կենդանիներ պահեի վերջինը արյան ճնշումն է իջեցնում: Ես գիրքը գրել եմ շարժվող վազքուղու վրա, ու մինչ այն վերջացնելը վազել եմ մոտ 1000 մղոն: Ստիպված էի նաև արևապաշտպան քսուք օգտագործել: Ու դա այնքան էլ հեշտ չէր, որովհետև եթե լսես մաշկաբաններին, ապա պետք է օրական մեկ լիքը օղու բաժակ արևապաշտպան քսուք օգտագործես ու թարմացնես ծածկույթը ամեն 2-4 ժամը մեկ: Կարծում եմ՝ գրքիս կանխավճարի ուղիղ կեսը ծախսեցի այդ արևապաշտպան քսուքների վրա: Տարվա մեծ մասն օշարակապատ բլիթի էի նման: Կարևոր էր նաև ձեռքերի լվանալը, դա էլ պետք է տեղը տեղին արվեր: Իմունաբանս նաև ասել էր, որ պետք է սրբեի տան բոլոր հեռակառավարման վահանակներն ու iPhone-ները, քանի որ դրանք վարակի աղբյուր են: Դա էլ ահագին ժամանակ խլեց:
I also tried to be the safest person I could be, because that's a part of health. I was inspired by the Danish Safety Council. They started a public campaign that says, "A walking helmet is a good helmet." So they believe you should not just wear helmets for biking, but also for walking around. And you can see there they're shopping with their helmets. (Laughter) Well yeah, I tried that. Now it's a little extreme, I admit. But if you think about this, this is actually -- the "Freakonomics" authors wrote about this -- that more people die on a per mile basis from drunk walking than from drunk driving. So something to think about tonight if you've had a couple.
Ես նաև փորձեցի վտանգներից զերծ մնալ, որովհետև դա առողջության մի մասն է: Ինձ այդ հարցում ոգեշնչեց Դանիայի ավտանգության խորհուրդը: Նրանք սկսել են հասարակական քարոզարշավ, որն ասում է «Լավ սաղավարտը քայլող սաղավարտն է»: Այսինքն՝ նրանք հավատացած են, որ պետք է սաղավարտ կրել ոչ միայն հեծանիվ վարելիս, այլև քայլելիս: Ահա, նկարում տեսնում ենք, որ նրանք գնումներ են կատարում սաղավարտները գլխներին: Ծիծաղ: Դե, հա, ես դա էլ եմ փորձել: Ընդունում եմ՝ դա արդեն ծայրահեղություն է: Բայց, եթե մի փոքր մտածես սրա մասին, ըստ էության, «Freakonomics»-ի հեղինակերն ասում են, որ մարդիկ ավելի շատ մահանում են հարբած քայլելուց, քան հարբած վարելուց: Սրա մասին էլ կարող ես այս գիշեր մտածել, եթե մի երկու բաժակ կոնծել ես:
So I finished, and it was a success in a sense. All of the markers went in the right direction. My cholesterol went down, I lost weight, my wife stopped telling me that I looked pregnant. So that was nice. And it was successful overall. But I also learned that I was too healthy, and that was unhealthy. I was so focused on doing all these things that I was neglecting my friends and family. And as Dan Buettner can tell you, having a strong social network is so crucial to our health.
Այսպիսով վերջացրեցի այս ամենը, իսկ դա արդեն ահագին մեծ առաջընթաց է: Բոլոր ցուցիչները հաջող արդյունք էին արձանագրում: Խոլեստիրինիս տոկոսն իջավ,քաշս նվազեց, կինս էլ դադարեց ասել, որ հղիի տեսք ունեմ: Այսինքն՝ ամեն ինչ լավ էր, ու փորձն ընդհանուր առմամբ հաջողված էր: Բայց ես նաև հասկացա, որ չափազանց առողջ եմ, իսկ դա արդեն իսկ “անառողջ” է: Ես այնքան էի կենտրոնացել այս կամ այն բանն անելու վրա, որ սկսել էի անտեսել ընկերներիս ու ընտանիքս: Իսկ, ինչպես կասեր Բեն Բուտները` ամուր սոցիալական կապերը վճռական դեր են խաղում մեր առողջության հարցում:
So I finished. And I kind of went overboard on the week after the project was over. I went to the dark side, and I just indulged myself. It was like something out of Caligula. (Laughter) Without the sex part. Because I have three young kids, so that wasn't happening. But the over-eating and over-drinking, definitely. And I finally have stabilized. So now I'm back to adopting many -- not all; I don't wear a helmet anymore -- but dozens of healthy behaviors that I adopted during my year. It was really a life-changing project. And I, of course, don't have time to go into all of them. Let me just tell you two really quickly.
Ու ես կանգ առա: Եվ նախագծից հետո՝ հենց հաջորդ շաբաթ, ես մի տեսակ չափերս անցա: Անցա լրիվ հակառակ բևեռ ու լիովին ազատություն տվեցի ինձ, գրեթե Կալիգուլայի նման: Ծիծաղ: Սեռական կողմը բացառված էր, որովհետև ես 3 երեխա ունեմ, ու դա չի քննարկվում, բայց երկու բան հաստատ արեցի՝մի լավ կերա ու խմեցի: Ու մի կերպ ուշքի եկա: Իսկ հիմա ես փորձում եմ նորից որդեգրել առողջ ապրելակերպի այն մի քանի տասնյակ սովորությունները, որոնք ձեռք էի բերել անցյալ տարվա ընթացքում, դե իհարկե, բացառությամբ սաղավարտի: Այս նախագիծն, իրոք, փոխեց կյանքս: Ցավոք, ժամանակ չկա մանրամասնելու, բայց թույլ տվեք արագ անդրադառնամ երկու նշանակալից փոփոխությունների:
The first is -- and this was surprising to me; I didn't expect this to come out -- but I live a much quieter life now. Because we live in such a noisy world. There's trains and planes and cars and Bill O'Reilly, he's very noisy. (Laughter) And this is a real underestimated, under-appreciated health hazard -- not just because it harms our hearing, which it obviously does, but it actually initiates the fight-or-flight response. A loud noise will get your fight-or-flight response going. And this, over the years, can cause real damage, cardiovascular damage. The World Health Organization just did a big study that they published this year. And it was done in Europe. And they estimated that 1.6 million years of healthy living are lost every year in Europe because of noise pollution. So they think it's actually very deadly.
Առաջինը, որքան էլ ինձ համար զարմանալի է ու անսպասելի, այն է, որ հիմա ավելի հանգիստ կյանք եմ վարում: Հասկանում եք, մենք այնքան աղմկոտ երկրում ենք ապրում. գնացքներ, ինքնաթիռներ, մեքենաներ և Բիլ Օ՛ռայլին: Ախր նա շա՜տ աղմկոտ է: Ծիծաղ: Մենք թերագնահատում ենք այս հանգամանքն ու լուրջ չենք վերաբերվում դրան, բայց իրականում աղմուկը ոչ միայն վնասում է մեր լսողությունը, այլև խթանում է արյան մեջ ադրենալինի քանակի բարձրացմանը: Բարձր աղմուկն, իրոք, անբնական ձևով ավելացնում է արյան մեջ ադրենալինի աստիճանը: Իսկ սա իր հերթին, տարիների ընթացքում կարող է իրական վնաս հասցնել ձեր սրտանոթային համակարգին: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ծավալուն ուսումնասիրություն անցկացրեց, որի արդյունքները հրապարակվեցին այս տարի: Ուսումնասիրությունը կատարվել է Եվրոպայում: Ըստ նրանց գնահատականի՝ ամեն տարի Եվրոպայում վատնվում է 1.6 միլիոն տարվա առողջ կյանք այն պատճառով, որ օդն աղտոտված է աղմուկով: Սա մահացու վտանգ է:
And by the way, it's also terrible for your brain. It really impairs cognition. And our Founding Fathers knew about this. When they wrote the Constitution, they put dirt all over the cobblestones outside the hall so that they could concentrate. So without noise reduction technology, our country would not exist. So as a patriot, I felt it was important to -- I wear all the earplugs and the earphones, and it's really improved my life in a surprising and unexpected way.
Ի դեպ՝ սա ահավոր է նաև ուղեղի համար: Դա իրոք վնասում է ճանաչողական կարողությունը: Եվ մեր հիմնադիր-հայրերը գիտեին այդ մասին: Երբ նրանք գրում էին Սահմանադրությունը, իրենց սրահի դիմացի սալահատակ ճանապարհը ցեխով էին պատում, որ դրսի աղմուկը չխանգարեր, կարողանային կենտրոնանալ: Առանց աղմուկը խլացնող սարքավորումների մեր երկիրը պարզապես գոյություն չէր ունենա: Այսպիսով, որպես հայրենասեր, ես զգացի դրա կարևորությունը. ես կրում եմ ականջակալներ ու ականջախցաններ, և դա իսկապես զարմանալի ու անսպասելի ձևով բարելավել է իմ կյանքը:
And the second point I want to make, the final point, is that -- and it's actually been a theme of TEDMED -- that joy is so important to your health, that very few of these behaviors will stick with me unless there's some sense of pleasure and joy in them. And just to give you one instance of this: food. The junk food industry is really great at pressing our pleasure buttons and figuring out what's the most pleasurable. But I think we can use their techniques and apply them to healthy food. To give just one example, we love crunchiness, mouthfeel. So I basically have tried to incorporate crunchiness into a lot of my recipes -- throw in some sunflower seeds. And you can almost trick yourself into thinking you're eating Doritos. (Laughter) And it has made me a healthier person.
Երկրորդ և վերջին կետը, որ ցանկանում եմ նշել, այն է սա TEDMED-ի թեմաներից էլ է եղել, որ ուրախությունը շատ կարևոր է ձեր առողջության համար, վերոհիշյալներից ընդամենը մի քանիսը կհամարձակվեի անել, եթե դրանցում հաճույքի կամ հումորի տարր չլիներ: Ահա ձեզ մի օրինակ՝ սնունդը: Անառողջ սննդի արդյունաբերությունը իրականում շատ լավ և հնարամիտ ձևով կարողանում է արթնացնել մեր հաճույքի զգացումներն ու գտնել դրանց խթանիչները: Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել նրանց մեթոդները և կիրառել դրանք առողջ սննդի համար: Մեկ օրինակ բերեմ. մենք սիրում ենք խրթխրթան և համեղ ուտելիք : Ես հիմնականում փորձում եմ ներառել այդ հատկանիշները իմ բաղադրատոմսերում, օրինակ՝ արևածաղկի սերմ եմ ավելացնում որոշ բաների: Կարող ես ինքդ քեզ համոզել, թե «Դորիտոս» ես ուտում: Ծիծաղ: Իրականում հենց սա ինձ օգնեց առողջ մարդ դառնալ:
So that is it. The book about it comes out in April. It's called "Drop Dead Healthy." And I hope that I don't get sick during the book tour. That's my greatest hope.
Ընդամենն այդքանը: Այս ճանապարհորդության մասին գիրքը լույս կտեսնի ապրիլին Այն կոչվում է «Հրաժարվեք Մահաբեր Առողջությունից»: Հուսով եմ, որ չեմ հիվանդանա գրքիս շրջագայության ընթացքում : Սա իմ մեծագույն հույսն է:
So thank you very much.
Շատ շնորհակալ եմ:
(Applause)
Ծափահարություններ: